• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն Ամստերդամում

23 ապրիլի, 2023
Ապրիլի 23-ին Ամստերդամում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ Ամստերդամի քաղաքային իշխանությունների, Նիդերլանդների կառավարության, Նիդերլանդների խորհրդարանի անդամների, ինչպես նաև եզդիական, ասորական, քրդական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։
 
Ելույթներով հանդես եկան դեսպան Տիգրան Բալայանը, Ամստերդամի փոխքաղաքապետ Ռուտգեր Գրուտ Վասինկը, խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
 
Դեսպան Բալայանն իր ելույթում ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունը, որպես այս ոճրագործության կանխարգելման միակ երաշխիք։
 
Տիգրան Բալայանը, զուգահեռ անկացնելով Օսմանյան կայսրության ցեղասպան պարագլուխների և Ադրբեջանի ներկա բռնապետական իշխանությունների միջև, վերստին արձանագրեց, որ անպատժելիությունը ծնում է ամենաթողություն՝ հանգեցնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի։
 
Դեսպան Բալայանն ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը իր վառ դրսևորումն է ստանում նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և խորհրդարանականների խոսույթում, ովքեր Եվրոպայում բնակվող հայերին բնորոշել են որպես Եվրոպայի քաղցկեղ։ Ցավոք, ռասիստական այսպիսի մոլուցքով տոգորված անձինք դեռևս շարունակում են անդամակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ ընդունելի մնալով Բրյուսելի և Ստրասբուրգի մի շարք շրջանակների համար։
 
Մյուս բանախոսները ևս նշեցին, որ 108 տարի անց հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը դեռևս շարունակվում է՝ կոչ անելով Նիդերլանդների կառավարությանը վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կանխարգելելու համար այս ոճրագործության երբևէ կրկնությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: